21/09/2021
80-օրյա մաքառում Հադրութի անտառներում․ Սասունի վերջին խոստումը

80-օրյա մաքառում Հադրութի անտառներում․ Սասունի վերջին խոստումը

Դեկտեմբերի 20-ին երկարատև սարսափելի լուրերի ֆոնին մի լավ լուր հայտնվեց լրահոսում. 70 օր շրջափակման մեջ գտնվելուց հետո 6 զինծառայողներ հրաշքով ողջ էին մնացել և դուրս բերվել շրջափակումից: Լուրը շոկային էր, ոգևորիչ, բայց ճակատագրական դեռևս շրջափակման մեջ գտնվող մյուս 6 զինծառայողների համար, որոնց պատերազմի ավարտից շուրջ 50 օր անց՝ դեկտեմբերի 27-ին, թշնամին հայտնաբերեց և դաժանաբար սպանեց։

Այդ ողբերգության մեջ թերևս մեղավոր ենք բոլորս, քանի որ մեր զինվորների մահվան պատճառ դարձավ այն, որ մեդիան զգոն չէր տեղեկատվական դաշտում, հասարակությունն ավելորդ ազատ էր սոցիալական ցանցերում, իսկ պատկան մարմինները՝ ոչ պրոֆեսիոնալ իրենց գործում:

Տղաները հաղթահարել էին շրջափակման մեջ գտնվելու շուրջ 80 դժոխային օր: Կարողացել էին սնունդ հայթայթել, գոյատևել, մարտի բռնվել թուրքական «Յաշմա» հատուկջոկատայինների դեմ, մի շրջափակումից դուրս գալ, մյուսի մեջ ընկնել, նույնիսկ զանգել հարազատներին, օգնություն խնդրել: Ցավոք երկարատև ու դաժան սպասումը 12 հոգանոց խմբի մի մասի համար հեքիաթային ավարտ ունեցավ, մյուս մասի համար՝ ողբերգական:

Նահատակված 6 հերոսներից մեկը 19-ամյա Սասուն Պետրոսյանն է: Սասունը Քաջարանից էր, կյանքով, սիրով ու էներգիայով լի: Պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ էր զորակոչվել՝ ծառայության անցնելով Ջրականում (Ջաբրայիլ): Երբ պատերազմն սկսվում է, նրանց տանում են Հադրութ, որտեղ էլ օրեր անց ջոկատով շրջափակման մեջ են հայտնվում թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութում:

Սասունի հորաքրոջ աղջիկը՝ Իրեն Գևորգյանը, Անկախ-ի հետ զրույցում ասում է, որ իր եղբայրն ու մյուս 5 տղաները դուրս կգային շրջափակումից, եթե ժողովուրդն ու պաշտոնյաներն ավելի աչալուրջ ու զգոն լինեին իրենց վարքագծում ու հայտարարություններում։ Նա պատմում է․«Պատերազմըսկսվելուցհետո նրանց հրամանէտրվելնահանջելՀադրութ։Հրամանատար չկար։ Որտե՞ղէր, ոչոքչգիտի։Ինչպե՞սենմիայնակայսդժոխքիմեջ տղաներըկողմնորոշվել։ Իրենցարիությանշնորհիվ։Ակտիվորեններգրվվել են մարտականգործողություններինմինչդեռ նրանց պետք է ակտիվ հատվածներից տեղափոխեին՝ որպես նորակոչիկներ»:

Սկզբում տղաները շրջափակման մեջ են հայտնվել հոկտեմբերի 5-6-ին Հադրութ քաղաքում: Սակայն կարողացել են ինքնուրույն դուրս գալ, հասնել Վանք գյուղ: Հոկտեմբերի 10-ին շրջափակման մեջ են ընկել՝ այս անգամ Վանքում։

«Հոկտեմբերի 14-ին Սասունը զանգում է ծնողներին ևհանգիստձայնովառանցխուճապի,օգնությունէխնդրում։ Ասում է, որ երկուծանրվիրավորներունենարագացնելէպետք։ Ծնողներըդիմումենպատկանմարմիններին։Մոտ 2 շաբաթանց՝պատերազմիամենաթեժպահերին, մեզ ասում էին, թե տղաներնապահով վայրում են, բունկերում: Այդպես էլ չիմացանք՝ այդ ապահով վայրը ո՞րտեղ էր, եթե տղաները Հադրութում էին, իսկ Հադրութն ադրբեջանցիների վերահսկողության տակ էր»։

Նոյեմբերի 5-ին տղաների 12 հոգանոց խումբը բաժանվում է երկու մասի և տարբեր ուղղություններով փորձում շրջափակումից ելքեր որոնել: Նոյեմբերի 23-ին տղաներից մեկին հաջողվում է զանգել ծնողներին, ասել, որ ողջ են, օգնության կարիք ունեն:

«Վարչապետինասվումէոր տղաներից զանգէստացվել,ողջ մնացած զինվորներ կան, շրջվումէ,խոհրդականինհարցնում՝ «ո՞նցհնարավո՞րէէդի՞նչենուտումհիմիեսցրտինի՞նչենանում»։ Ցինիկկեցվածքուանգործություն»,-ասում է Իրենը։

Երբ պատերազմն ավարտվում է, շրջափակման մեջ հայտնված զինծառայողների ծնողները, տեսնելով, որ իրենց որդիների մասին այդպես էլ պատկան մարմինները որևէ լուր չեն հայտնում, ստիպված դուրս են գալիս բողոքի ցույցերի: Նրանք զգում և հավատում էին, որ իրենց որդիները ողջ են, չնայած մյուսների համար դա աներևակայելի էր:

Տղաների ողջ լինելու մասին լուրերը տարածվում էին, ակտիվորեն բարձրաձայնվում նաև քաղաքական գործիչների կողմից, ինչը, ըստ Իրենի, մեծ սխալ էր։

Այնուամենայնիվ դեկտեմբերի 20-ին որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվում է 12 հոգանոց խմբի 6 տղաներին ազատել շրջափակումից։ Նրանք վերադառնում են տուն:

«Նույն օրըԱրայիկՀարությունյանըհայտարարում էնրանցվերադարձիմասին, իսկ ժամերհամացանցըթնդումէրնրանց մասին հոլովակներով։ ԱԱԾնչգիտեմինչովէրզբաղված, բայց չափազանց մեծ սխալ էր թույլ տվել, որը արժեցավ մյուս 6 զինվորների, այդ թվում և իմ եղբոր կյանքը: ՊՆ-նևԱԱԾնպետքէ մեր տղաների անունազգանուններըպարունակող բոլոր հրապարակումներն անմիջապեսհեռացնեին համացանցից, քանի որ այնտեղ շատ տեղեկություններ կային, թե երբ են վերջին անգամ զանգել, որտեղից և այլն: Իսկ փրկվածներիի մասին հոլովակներում նույնիսկ տղաների ամբողջական թիվն էր նշվում, նրանցգտնվելուվայրը և թե որ ուղղությամբ են շարժվել…»:

Հենց այդ տեղեկությունների հիման վրա էլ ադրբեջանական հատուկ ծառայությունները սկսում են փնտրել շրջափակման մեջ գտնվող մյուս զինծառայողներին։ Դեկտեմբերի 20-ից ադրբեջանական կողմը թույլ չի տալիս հայկական կողմին որոնողական աշխատանքները շաունակել այդ հատվածում։ Դեկտեմբերի 27-ի գիշերը Ստեփանակերտից ընդամենը 24,5 կմ հեռավորության վրա գտնվող Հակակու գյուղում ադրբեջանցիները գտնում և դաժանաբար սպանում են 6 հայ զինծառայողներին: Տղաները քաջաբար դիմադրում են մինչև վերջ: Թշնամին նույնպես կորուստներ է ունենում:

«Տղաների մարմինների դատաբժշական փորձաքննությունը ցույց է տվել, որ նրանք մինչև վերջ պայքարել են։ Թշնամին նռնակ է նետել, բայցՍասունըողջէ մնացել: Սասունին սպանել են դանակը կոկորդը խրելով։ Մյուստղաներն ունեին հրազենային վնասվածքներ, բայց բոլորի մարմիններըխոշտանգված էին»:

Սասունի քույրը համոզված է՝ եթե մեր հասարակությունը տեղեկատվական դաշտում սխալներ թույլ չտար, պատկան մարմինները ճիշտ աշխատեին, մեր 6 զինվորների կյանքը կհաջողվեր փրկել։

Սասունն ու զինակից ընկերները հերոսներն են, կրկնակի հերոսներ, որովհետև նրանց համար պատերազմը ոչ թե 44 օր է տևել, այլ 90 օր՝ սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 27-ը: Նրանք զոհվել են քաջաբար՝ մինչև վերջին շունչը պայքարելով, բայց չհանձնելով թշնամուն զինվորի իրենց պատիվն ու արժանապատվությունը։

«Սասունի նվիրվածությունը ընտանիքին, հարազատներին, նույնիսկ օտարների նկատմամբ անսահման էր։ Հոգատար էր բոլորի հանդեպ, սրտացավ, արդարամիտ։ Նրան ասում էին «սրտից փուշ հանող»։ Քաջարանում չկար մի լեռ, մի ձոր, որտեղ եղած չլիներ։ Դրա համար մենք համոզված էինք, որ հնարամիտ տղան ելքը կգտնի և դուրս կգա շրջափակումից։ Ավաղ, երեք ամսվա դիմադրությունն ու պայքարը ձախողվեց մեր սխալների պատճառով»։

19-ամյա Սասունն այս պատերազմի 19-րդ զոհն էր Քաջարանից։ Ողջ Քաջարանն էր եկել իր քաջորդուն վերջին հրաժեշտը տալու։  «Երբ կանգնում ես նրա գերեզմանի մոտ ու գլուխդ վեր բարձրացնում, չորս կողմում լեռներ են, ու թվում է, թե Սասունն այնտեղ է, այդ լեռներում․․․»։

Վերջին շրջանում, մինչև բանակ գնալը, Սասունը հաճախ էր ասում՝ խոստանում եմ այնպիսի զինվոր դառնալ, որով բոլորը կհպարտանան։ Եվ խոստումը կատարեց․․․

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *