16/10/2021
Քանի անձ է մեկնել եւ վերադարձել Հայաստան

Քանի անձ է մեկնել եւ վերադարձել Հայաստան

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնել է 355 հազար 918 ուղեւոր, իսկ ժամանել՝ 367 հազար 434-ը: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա հունվար-նոյեմբերին մեկնել է 16 հազար 328 ուղեւոր, իսկ վերադարձել՝ 16 հազար 19: Նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով առաքվել է 9821 տոննա, իսկ ներմուծվել է 4664 տոննա բեռ: Ի դեպ, տեղեկացնենք, որ անցած տարվա համեմատ ե՛ւ «Զվարթնոց», ե՛ւ «Շիրակ» օդանավակայաններով մեկնող ու ժամանող ուղեւորների թիվը պակասել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *