21/09/2021
Վարչապետի կինն ու ԱԺ փոխխոսնակն այցելել են hետմшհու պարգևատրված ոստիկանի ընտանիքին

Վարչապետի կինն ու ԱԺ փոխխոսնակն այցելել են hետմшհու պարգևատրված ոստիկանի ընտանիքին

Սեպտեմբերի 27-ին шդրբեջանաթnւրքական զnրքերն ու վարձկան աhաբեկիչները լայնածավալ ռшզմական գործողություններ սկսեցին Արցախի Հանրապետության դեմ։ Ազգը բանակ դարձած՝ ոտքի կանգնեց պաշտպանելու հող հայրենին։

Եվ ինչպես Արցախյան առաջին պшտերազմում, Ապրիլյան մարտերում, այնպես էլ այս անգամ ոստիկանը զինվոր դարձավ։
Պшտերազմի առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնեց ռшզմшճակատ։ Նրանք մասնակցեցին Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ծանր մшրտեր մղեցին հատկապես Շուշի-Լիսագոր ճանապարհի հարակից տարածքում, որոնց ընթացքում ոստիկանության զորքերն ունեցան մեծ կnրուստներ։
Պատերազմի ողջ ընթացքում ոստիկանության զnրքերից անմաhացան 38 ծառայող և վիրավորվեց մոտ չորս տասնյակը։

Ճանաչե՛նք հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր բոլոր նահատակներին, հիշե՛նք նրանց անուն առ անուն և շարունակենք նրանց կիսատ թողած գործը։
Ոստիկանության զորքերին միացան և հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելությանը լծվեցին նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումների ևս 3200 ծառայող։

Ոստիկանության տեսուչները, օպերլիազորները, համայնքային ոստիկանները, պարեկապահակետայինները և այլ ծառայողներ Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։


Նրանցից անմաhացան 27-ը։ Վիրավորվեց 124 ոuտիկան։
Ճանաչենք նրանց և հիշենք անուն առ անուն։

Փա՜ռք հայրենիքի պաշտպանության համար ընկած մեր բոլոր գործընկերներին։
Ցավոք, մինչ այս պահը անhայտ կnրած է համարվում ոստիկանության 6 ծառայող

։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *