22/09/2021
Վատ լուր ունեմ ձեզ համար՝ չի պրծել ու չի պրծնելու, մինչև ժողովուրդն իր մեջքը չուղղի, չի պրծնելու. Աբովյանը՝ Սիմոնյանին

Վատ լուր ունեմ ձեզ համար՝ չի պրծել ու չի պրծնելու, մինչև ժողովուրդն իր մեջքը չուղղի, չի պրծնելու. Աբովյանը՝ Սիմոնյանին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը խորհրդարանի արտահերթ նիստում արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ելույթին: 

«Նա դուրս եկավ ամբիոնի մոտ, թեքվեց դեպի ընդդիմությունը և ասաց. «Պրծա՜վ, պրծա՜վ ամեն ինչ, ի՞նչ եք շարունակում»: Վատ լուր ունեմ ձեզ համար՝ չի պրծել ու չի պրծնելու, մինչև ժողովուրդն իր մեջքը չուղղի, չի պրծնելու: Ինչի՞ց ա էդ եզրակացությունը, որ պրծավ, ես չեմ հասկանում… Խնդիրը քաղաքական չէ, սա ինչ-որ գործընթաց չէ, որը պրծել ա: Ձեզ խորհուրդ եմ տալիս վերադառնալ իրականություն: Եվ ձեր ռուսերեն արած արտահայտությանը հակադարձեմ՝ никто не забыт, ничто не забыто»,- ասաց Աբովյանը: 

ԲՀԿ խմբակցության քարտուղարին պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

«Այո՛, պարոն Աբովյան, ничто не забыто, ոչ մեկ ոչ մի բան չի մոռանում: Ասեմ ձեզ՝ ինչն է վերջացել: Վերջացել է էն, որ դուք չկարողացաք ձևավորել առաջարկ ՀՀ քաղաքացու համար, որ որքան էլ մենք վատը լինենք, սխալված լինենք, այնուամենայնիվ, մարդիկ մտածում են՝ այն ուժերը, որոնք առաջարկ են այսօր ներկայացնում հրապարակում, մեզնից վատն են: Այնպես որ, երբ մեր մասին խոսում եք, վատ բաներ եք անում, հլը պատկերացրեք՝ էդ վատերը, որ ասում եք, բա ձեր առաջարկը ինչքան վատն է, որ այդքան ասելուց հետո չի ստացվում քաղաքացու համար առաջարկ ներկայացնել:

Մենք մեր քաղաքացիների հետ ազնիվ ենք եղել, իրենք մեզ ընտրել են, ու հիմա, այո՛, շատ շատերը մեր շատ սխալների պատճառով միցուցե հիասթափված են: Մենք իրենց հետ կխոսենք, իրենք մեզ կդատեն, կբերեն այս սրահ կամ չեն բերի, բայց դուք այդ հարաբերությունների հետ, ինչպես անցյալում կապ չեք ունեցել, ապագայում էլ չեք ունենա»,- հայտարարեց Սիմոնյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *