28/11/2021
«Վազի՛ր, Ֆոռե՛ստ…». ՔՊ համակարգողը արձագանքել է Սոֆյա Հովսեփյանի՝ խմբակցությունը լքելուն

«Վազի՛ր, Ֆոռե՛ստ…». ՔՊ համակարգողը արձագանքել է Սոֆյա Հովսեփյանի՝ խմբակցությունը լքելուն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.Սոֆյա Հովսեփյանը լքեց Իմ քայլը, դարձավ անկախ պատգամավոր, չմոռացավ նույնիսկ իրեն ընտրողներից ներողություն խնդրել, որ որոշումն այդ նրանց հետ չի քննարկել, բայց նաև հույս հայտնեց, որ իրեն կհասկանան։Չէ, ես իհարկե, ուրախ եմ տիկին Հովսեփյանի լավատեսության կապակցությամբ, բայց տիկին Հովսեփյանը թող բարի լինի ու ինքն իրեն, բացառապես ինքն իրեն, հայելու կամ թեկուզ իր նախընտրական պաստառի առաջ մի հարցի պատասխանի․ չլիներ «Իմ քայլը» դաշինքը, չլիներ Նիկոլ Փաշինյանը, քանի՞սն էին լինելու իր ընտրողները։ Տա՞սը, տասնհի՞նգը, գուցե հարյուրը, լավ, շատ բարի կանգնենք հարյուրի վրա, բա մնացա՞ծը։ Մնացած ընտրողները Սոֆյա Հովսեփյան անվան դիմաց նշումը կատարել են բացառապես այն պայմանով, որ նշումը անում են մի քվեաթերթիկի վրա, որի դարձերեսին գրված է՝ ԻՄ ՔԱՅԼԸ, 1. Նիկոլ Փաշինյան։ Չլիներ այդ քվեաթերթիկի դարձերեսը, չէր լինի աշխարհում Սոֆյա Հովսեփյան-պատգամավոր երևույթը։Եվ ուրեմն թույլ տվեք լինել մաքսիմալ անկեզծ ու ազնիվ և երևույթն այս կոչել իր իսկական անունով, այն է՝ ԱՌՆԵՏԱՎԱԶՔ՝ ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *