27/10/2021
Սшր սшփելի «թղթի կտորներ» Բաքվի համար․ Ինչ է մնալու «հաղթանակից»

Սшր սшփելի «թղթի կտորներ» Բաքվի համար․ Ինչ է մնալու «հաղթանակից»

Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիեւը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվի դեմ մեղադրանքները, որոնք պարունակվում են Ղարաբաղում ռազմական հակամարտությունից հետո մի շարք արեւմտյան երկրների կողմից ընդունած բանաձեւերում:

«Մեզ համար այդ բանաձեւերը որեւէ նշանակություն չունեն, թղթի կտոր են: Սակայն բանն այն է, որ մեր դեմ առաջ են քաշվում անհիմն մեղադրանքներ», հայտարարել է նա:

Հերթական «թղթի կտորն» ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն: Ավելի վաղ նման բանաձեւեր են ընդունել այլ երկրների խորհրդարաններ, իսկ Ֆրանսիայի ու Բելգիայի խորհրդարանները դրել են Արցախի սահմանների եւ կարգավիճակի հարցերը։

Այդ բանաձեւերում կասկածի տակ է դրվում պատերազմի արդյունքը, բացի այդ՝ ընդգծվում են Բաքվի ռազմական հանցագործություններն Արցախի դեմ։

Ալիեւը դրանք համարում է թղթի կտորներ, եւ նրա հույսը ներկայում անօրինական մի թղթի կտոր է՝ նոյեմբերի 9-ի թե 10-ի եռակորղմ հայտարարությունը, որը ռուս-թուրքական համաձայնություն է Հայաստանի դեմ։ Ալիեւը ռուսների օգնությամբ ձգտում է ամրագրել պատերազմի արդյունքը եւ լեգիտիմացնել Ադրբեջանը որպես պետություն։

Դրանով է բացատրվում Բաքվի ու Մոսկվայի շտապողականությունը Հայաստանի սահմանների «դեմարկացիայի հարցում»՝ ռազմական շանտաժով եւ սպառնալիքներով, Հայաստանում կամակատար քաղաքական դասի երախտագիտության պայմաններում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *