22/09/2021
Պոչետինոն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել Էրիկսենին

Պոչետինոն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել Էրիկսենին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է փարիզյան թիմում տեսնել Միլանի «Ինտերի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, հաղորդում է Sky Sports-ը։

Էրիկսենը Պոչետինոյի ղեկավարությամբ հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմում»։ 28-ամյա ֆուտբոլիստը անգլիական թիմում 7 տարի խաղալուց հետո «Ինտեր» տեղափոխվեց 2020թ․ հունվարին 27 միլիոն եվրոյի դիմաց։

Հիշեցնենք, որ Պոչետինոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել հունվարի 2-ին՝ փոխարինելով գերմանացի Թոմաս Տուխելին։

Պոչետինոն «Տոտենհեմը» գլխավորել է 2014-2019-ին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *