28/01/2022
Ուշադրություն Ռուսաստանը կվերսկսի թռիչքները մի քանի երկրների հետ

Ուշադրություն Ռուսաստանը կվերսկսի թռիչքները մի քանի երկրների հետ

Հունվարի 27-ից Ռուսաստանը կվերսկսի թռիչքները Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի հետ։Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, այս մասին  լրագրողներին հայտնել են   կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբից:

Այսպիսով,  շաբաթական երկու անգամ թռիչքներ կիրականացվեն  Մոսկվայից Հանոյ, Դելի և Հելսինկի, իսկ շաբաթը երեք անգամ ՝ Դոհա:

Բացի դրանից , նախատեսվում է ևս երկու թռիչք Սանկտ Պետերբուրգից Հելսինկի: Իսկ  դեպի Կահիրե կանոնավոր թռիչքների թիվը կհասնի  շաբաթական հինգի:

Նման որոշումն ընդունվել է ՝ հիմք ընդունելով երկրում COVID-19 նոր դեպքերի քանակը, որը  14 օրվա ընթացքում չպետք է գերազանցի 40-ը՝ 100 հազար բնակչի հաշվարկով , նույն ժամանակահատվածում դեպքերի օրական աճը չպետք է գերազանցի մեկ տոկոսը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.