21/09/2021
Նիկոլ Փաշինյանը անհապաղ կձերբակալվի՞.. ինչ նոր հանգամանքներ են պարզվել

Նիկոլ Փաշինյանը անհապաղ կձերբակալվի՞.. ինչ նոր հանգամանքներ են պարզվել

«Փաստ» օրաթերթը գրում է.«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վերջերս նեղ անձնական միջավայրում անկեղծացել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների առնչությամբ։

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նա նշել է, որ պետական դ ավ աճանության մասին հաղորդումները պարունակում են բավարար հիմքեր քր եա կան գործ հարուցելու եւ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ք րեա կան հետապնդում հարուցելու համար։

Հատկապես անխոցելի է իրավաբան գիտնականների կողմից ներկայացված հաղորդումը, որը իրավական առումով ենթադրում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձե րբ ա կալություն։

Դավթյանը անհանգստություն է հայտնել այն մասին, որ ինքը կարող է դառնալ քավության նոխազ այս գործընթացում, սակայն գիտակցելով այս ամենը՝ չի կարող կատարել որեւէ կոնկրետ քայլ՝ Հայաստանի անվտանգության համար նոր ս պա ռնալիքներ չհարուցելու մտավախությամբ։

Մեր աղբյուրը նշեց, որ Դավթյանը չի պատրաստվում իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար պատասխանատվությունը եւ ճիշտ պահին կանի բոլոր անհրաժեշտ գործողությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *