23/10/2021
«Ոհմակի առաջնորդը արդեն նոր էպիտետներ է դնում շրջանառության մեջ». Արման Բաբաջանյան

«Ոհմակի առաջնորդը արդեն նոր էպիտետներ է դնում շրջանառության մեջ». Արման Բաբաջանյան

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:«Մենք գնալով ավելի ու ավելի ականատես ենք դառնում ավելի ու ավելի ծայրահեղ դրսևորումներով գործողությունների, ավելի սրվող հռետորաբանության, և կարծում եմ` ժամն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց չեն տեսնում գործող իշխանության հետ, չեն տեսնում նաև հրապարակում 16-ի այդ շարքերում, արագ ի մի գան, որովհետև իրավիճակը կայունացնելու հնարավորությունը հենց այդ ուժերին է վերապահված»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա ընդգծեց, որ այդ ոհմակի առաջնորդը արդեն նոր էպիտետներ է դնում շրջանառության մեջ, և դա ակնհայտորեն խոսում է հոգեխանգարմունքի մեջ գտնվող քաղաքական գործչի մասին, ինչն ավելի վտանգավոր է. «Նրանց պահանջն է, որ այս հեղափոխական խորհրդարանը հակահեղափոխան ռևանշիստին ընտրի որպես երկրի վարչապետ: Այ դա հղի է նոր քաղաքացիական պատերազմով և արյունահեղությամբ: ՀՀ քաղաքացին այս խորհրդարանին չի օժտել ձեզ իշխանություն տալու մանդատով»:Պատգամավորը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ է համարում արտահերթ ընտրությունները. «Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում մի շարք բարեփոխումների իրագործումը: «Հանուն հանրապետության» կուսակցությունը մասնակցելու է բոլոր քաղաքական քննարկումներին և արտահերթ ընտրություններին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *