06/12/2021
Նրան առաջարկվում է լքել կռվի դաշտը և ողջ մնալ, սակայն առանց երկմտելու հրաժարվում է առաջարկից ասելով՝ «Իմ արյունը մյուսից կարմիր չէ»

Նրան առաջարկվում է լքել կռվի դաշտը և ողջ մնալ, սակայն առանց երկմտելու հրաժարվում է առաջարկից ասելով՝ «Իմ արյունը մյուսից կարմիր չէ»

Ռոբերտ Արկադիի Մեսրոպյան ծնվել է 2001թ Արագածոտնի մարզի գյուղ Քուչակում

Ռոբը ծառայում էր Մարտունի 2րդ-ում, զորակոչվել էր 16/01/2020֊ին ։ Բնավորությամբ շատ ազնիվ, դուխով ու շուտ բռնկվող տղա էր։ Տան միակ տղա զավակն էր։

Սովորում էր ՀՊՏՀ֊ի Կառավարման ֆակուլտետի առաջին կուրսում։ Ռոբը պшտերшզմի առաջին օրվանից եղել է դիրքերում և կռվել մեր բոլորիս համար։ Հոկտեմբերի 20-ից տեղափոխվել է Ֆիզուլի և 5 օր կռվել այնտեղ՝ шվտոմшտով տшնկերի դեմ, առանց հրամանատարի։

Այնուհետև հրաշքով ողջ մնալով այդ ճшկшտшմարտում,տեղափոխվում է Ճարտար գյուղի մոտակայքում եղած դիրքերը և կռիվը շարունակում այնտեղ։ Նրան մինչև Ճարտար տեղափոխվելը առաջարկվում է լքել կռվի դաշտը և ողջ մնալ, սակայն առանց երկմտելու նա հրաժարվում է առաջարկից ասելով. 《Իմ արյունը մյուսից կարմիր չէ》և բռնելով իր ազնվության, ընկերասիրության, ճշտի ուղին ԱՆՄԱՀԱՆՈՒՄ այնտեղ…

Ճանաչենք մեր Հերոսներին և փորձենք արժանի լինել նրանց։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *