22/09/2021
Նիկոլ Փաշինյան.«Ասում ենք` մենք Նախիջևանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան»

Նիկոլ Փաշինյան.«Ասում ենք` մենք Նախիջևանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջևան»

Ես էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն նրբության վրա, որ հայտարարության մեջ ո΄չ Սյունիք, ո΄չ Մեղրի, ո΄չ միջանցք արտահայտություն գոյություն չունի, եւ կա տրանսպորտային ուղիների դեբլոկադայի մասին պնդում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կա՞ հստակեցում Ադրբեջան-Նախիջեւան միջանցք տրամադրելու հետ կապված:

Ճշգրտող հարցին, թե այստեղ կա՞ն որոշակի կարմիր գծեր մեզ համար, Փաշինյանը պատասխանեց, որ կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է մեզ համար. «Բայց ես ուրիշ բան եմ ուզում ձեզ ասել, երեկ օրինակ Վերին Լարսը ամբողջությամբ փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար, եւ սա ծանոթ պատմություն է:  Օրինակ եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ, նաեւ երկաթուղային հաղորդակցություն ունենալ եւ Իրանի հետ եւ Ռուսաստանի հետ, դա մեր համար լա՞վ նորություն  կլինի, թե՞ վատ նորություն է: Եթե մենք օրինակ Նախիջեւանով գնալու ենք Իրան, մենք ոնց ենք պատկերացնում, մենք ասելու ենք` Նախիջեւանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի՞ գնա Նախիջեւան, դա հնարավո՞ր է»:

Փաշինյանի խոսքով` ճանապարհի վերահսկողության  հարցը հետագա քննարկման առարկա է, ինչպես եւ այլ հարցեր, որոնք հետագայում պետք է լուծվեն եւ ինքը վստահ է, որ կլուծվեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *