16/10/2021
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Ս․ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Ս․ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Քաղաքականություն

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Ս․ ԾՆՆԴՅԱՆ ՊԱՏԱՐԱԳԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Hraparak6 Հունվար 2021 | 11:29

Նիկոլ Փաշինյանը Ս․ Ծննդյան պատարագին չի մասնակցում

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հունվարի վեցին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով հունվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ Տեղի կունենա նաեւ Ջրօրհնեքի կարգ:

Նշենք, որ պատարագին պաշտոնյաներից ու պետական այրերից ներկա են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արարողությանը չի մասնակցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ սկսվել էր նախաձեռնություն, որի նպատակն էր արգելել Փաշինյանի մուտքը Երեւանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *