18/09/2021
«Նիկոլի իշխանության մնալը, հատկապես վերընտրման միջոցով, կնշանակի Հայաստանի հայաթափում». Հովհաննես Ավետիսյան

«Նիկոլի իշխանության մնալը, հատկապես վերընտրման միջոցով, կնշանակի Հայաստանի հայաթափում». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Հարգելի հայրենակից, եթե դեռ չեք կռահել, փորձեմ պարզ բացատրել:Ադրբեջանցուն և մասնավորապես Ալիևին բացարձակապես պետք չեն, ո’չ Գորիս-Կապան ճանապարհի այդ փոքր հատվածը (որտեղ այսօր ցուցանակ էլ են դրել), ո’չ էլ այդ լեռնային փոքր տարածքները: Վստահ եմ ասում, դա նրանց պետք չէ: Հապա ինչու են նման կերպ վարվում: Ինչու են այս ապիկարներին, որոնց կարելի է մեկ բառով նիկոլիստ անվանել, ճնշում: Ինչու են նիկոլիստներին քարտեզներ դեմ տալիս ու նման գործողություններ թելադրում: Բացատրեմ:Նրանք ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն, նրանք ձգտում են այդ տարածքներըՍյունիքը, հայաթափել: Նրանք ձգտում են մեզ բոլորիս հարատև վախի մեջ պահել շարունակաբար հիշեցնելով իրենց գոյության մասին մեր առօրյա կենսագործունեության ընթացքում: Նրանք ուզում և պլանավորում են այդ տարածքները ամայեցնել, որ մի քանի տարի կամ տասնյակ տարի անց հաշված օրերի ընթացքում հանգիստ իրենցով անեն:Նիկոլի իշխանության մնալը, հատկապես վերընտրման միջոցով, կնշանակի Հայաստանի հայաթափում: Գիտակից հայը չի կարող Նիկոլ սատարել, գիտակից հայը չի կարող ԻՔ սատարել: Դրանք ներկայացնում են մեր` հայի միջի ծույլը, վախկոտը և թույլը: Դրանք իշխանության եկան երկրից թալանածը վերադարձնելու խոստումով, սակայն մաս-մաս երկիր են հանձնում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *