21/09/2021
«Նա չի գնում, քանզի ատում է ժողովրդին, սիրում աթոռը ու ենթարկվում էրատոյին». Արփինե Հովհաննիսյան

«Նա չի գնում, քանզի ատում է ժողովրդին, սիրում աթոռը ու ենթարկվում էրատոյին». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում

գրել է.«փաշինյան նիկոլաե-ի ՉՄԱՐԴ լինելու անատոմիան: Եզակի փաշինյանը ու հոգնակի երիտհայերը ( պատգամավորների այսօրվա պահվածքի պատճառները)Չկա նիկոլին բնութագրող որևէ հատկանիշ, որ այս օրերին գրական հայերենից մինչև հայհոյախառը բառամթերքով չի հնչել: Դավաճան, վախկոտ, թուլամորթ, թուրքի հարճ, ալիևի ստրուկ, ապիկար, ձախողակ, քինախնդիր, փոքրոգի, արյուն վաճառող, կոռուպցիոներ, սեփական կնոջ գերի և այլն և այլն: Բայց…. եթե մեկ բառ, ապա ՉՄԱՐԴ:

ՉՄԱՐԴ է պետք լինել, որ լաչառ կնոջ ձայնով հարցազրույց տաս ու ամեն տհասության մասին խոսես, բայց չասես ինչքան զոհ ու գերի ունենք, ինչքան վիրավոր ու անհետ կորած ունենք, ինչի բոլոր բանավոր պայմանավորվածությունները ի վնաս մեզ են:ՉՄԱՐԴ է պետք լինել, որ անհետ կորածների ու գերիների հարազատների, /որոնցից մեկն էլ ես եմ/ էմոցիաների հետ խաղաս, ու ասես, որ ընդդիմությունն է մեղավոր, որ հարցի լուծումը ուշանում է ու չասես, որ դու ապիկար տականք ես ու այդ հարցի լուծումը չունես:ՉՄԱՐԴՈՒ հատուկ տեսակ պիտի լինես, որ այս աղքատ, սովի նախաշեմին կանգնած ու արնաքամ լինող երկրում խոսես ծախսատար արտահերթ ընտրությունների մասին:ՉՄԱՐԴ պետք է լինես, որ քեզ ընտրած ժողովրդին այնքան ատես, այնքան թքած ունենաս նրանց վրա, որ հասկանալով, որ ՈՉ ՄԻ լավ բան չես կարողանալու անել նրանց համար, միևնույն է կառչես աթոռին, ու մտքովդ չանցնի, իշխանությունը գիտակցաբար հանձնել նրան, ով քո պես պատերազմից չի վախենում, ով կարող է երաշխիք տալ, որ կպահի Սյունիքը ու պատերազմ չի վերսկսվի: Փոխարենը մարդկանց խաբես` ասելով, որ աաաաայ, եթե չտամ ինչ թուրքն ուզում է, պատերազմ կսկսվի: Բայց չասես, որ թուրքը քեզ է չոքացրել ու քեզ է թելադրում այդ ամենը, ու կան մարդիկ, ում հետ դա չի լինի ու պատերազմ չի սկսվի նորից, թեև քո օրոք այն չի էլ դադարել: Երբեմն ժողովրդին պետք է սիրել ու քայլ անել, անգամ եթե ժողովրդի ինչ որ մի մաս դրան դեմ է, բայց դա բխում է բոլորի շահից: ՉՄԱՐԴ լինելու գերադրական աստիճանը հենց այդտեղ է. Նա գիտի, որ իրենից հարյուրապատիկ շատ ունակ մարդիկ կան, որ այս պայմաններում ավելին կանեն ժողովրդի համար, բայց չի գնում, քանզի ատում է ժողովրդին, սիրում աթոռը ու ենթարկվում էրատոյին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *