17/09/2021
«Մենակ Նիկոլին ենք հավատում․ Ոնց որ երեքով ռեստորանում քեֆ անենք, հաշիվը Նիկոլը փակի»․ Գոգարանցիներ

«Մենակ Նիկոլին ենք հավատում․ Ոնց որ երեքով ռեստորանում քեֆ անենք, հաշիվը Նիկոլը փակի»․ Գոգարանցիներ

«Մենակ Նիկոլին ենք հավատում, Նիկոլից մենակ հույս ունենք: Եթե մի հատ ղեկավար կա, որի վրա պիտի հույս դնենք, մեզ ասեք, հույս դնենք:

Ով եղել է, իր մասին է մտածել, ոչ թե մեր»,- Լոռու մարզի Գոգարան համայնքի բնակիչներն այսպես անգամ արցախյան պարտությունից, նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արեւով երդվում են

Գոգարանցիների հետ խոսելիս հարցերը ձեւակերպում էինք շատ զգույշ, որովհետեւ մի բացասական տոնայնություն թե նկատվեր Փաշինյանի հասցեին՝ պատրաստ էին ինչպես ասում են՝ «բմբուլներս քամուն տալ»: Գոգարանի բնակիչ Մաքսիմ Ավագյանի խոսքով՝ «Ալիեւն ասում է՝ այս պարտությունը կրել է Քոչարյանը եւ Սերժը:

Հա, հասկանում ենք, թե այստեղ ինչ խաղեր են կատարվում: Նիկոլը մեր Նիկոլն է: Մենք լրիվ իրան ենք համակրում, լրի՜վ: Մենք այս գյուղացիներով ապրում ենք մենակ Նիկոլով»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *