23/10/2021
Հիմա աչքեր չունեմ` ի՞նչ անեմ. երազանք ու նպատակ չեմ կարող ունենալ. զույգ աչքից կուրացած զինվորն անգամ հոգեբանին չի վստահում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հիմա աչքեր չունեմ` ի՞նչ անեմ. երազանք ու նպատակ չեմ կարող ունենալ. զույգ աչքից կուրացած զինվորն անգամ հոգեբանին չի վստահում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժամկետային զինծառայող Ալիկ Բաղրամյանը վիրավորումը ստացել է Աղդամում։Բեկորային վնասվածքի պատճառով զինվորի աչքերը ամբողջությամբ կուրացել է։Այժմ Ալիկը տեսնելու որևէ հնարավորություն չունի։Հրետանու հարվածը հասցվել է աչքերին։Տղայի ձախ աչքը ամբողջությամբ պայթած էր,այդ պատճառով հեռացրել են։Աջ աչքի մեջ դեռևս կա երկու բեկոր, որի վիրահատությունը հնարավորության դեպքում կարող է կատարվել միայն արտերկրում։Տղան այժմ ոչինչ չի տեսնում և կողմնորոշվում է միայն ձայնի ուղղությամբ։Ունենալով տեսողություն ամբողջական կորուստ, Ալիկը Բաղրամյանը դեռևս փաստում է.<<Իմ մոտ ամեն ինչ նորմալա,ոչ մի բան էլ չի եղել,մենակ աչքերսա։Նենց վնասվածք չունեմ որ մի բան կորցրած լինեմ,վնասված լինի կամ չաշխատի>>։Հերոսը կես կատակ, կես լուրջ նշում է,որ Հայաստանի ( և ոչ միայն) բոլոր ակնաբույժները արդեն գիտեն իր և իր խնդրի մասին։Արտերկրի մի քանի բժիշկներ ևս իրենց հերթին փորձում են ամեն բան անել զինվորի աչքերի լույսը նորից վերականգնելու համար։Զինվորը 9 ամսվա ծառայող էր երբ պատերազմը սկսվեց և վիրավորում ստացավ։

Ալիկը նշեց.<<Առաջ ես չէի պատկերացնի որ չեմ տեսնի,առաջ ինչի հնարավորություն որ ունեի,ինչ կարողանում էի անել ,հիմա ցավոք չեմ կարող։Հիմա իայն հնարավորություն ունեմ քնեմ,շորերս հագնեմ,հաց ուտեմ,տան մեջ ման գամ(էտ ամեն ինչը միայն զգալով ու շոշափելով)մարդկանց հետ խոսեմ,լսեմ ու այդքանը։Կան մարդիկ որ առանց հեռախոսի,առանց ինտերնետի,առանց տանից դուրս գալու չեն կարող ապրել,բայց ես այսքանով հանդերձ դեռ ապրում եմ։>> Ինչպես հերոսի մայրը ասեց,որդին շատ դիմացկուն։

Նա երջանիկ այն մայրերից է ում որդին,թեկուզ վիրավոր,թեկուզ կույր,բայց վերադարձել և այժմ ֆիզիկապես իր կողքին է,ու միայն դրա համար պիտի Աստծուց ամեն րոպե շնորհակալ լինել,քանի որ շատ մայրեր երանի կտային որ իրենց որդին ,թեկուզ որևէ թերությամբ իրենց կողքին լինեին հիմա։

Երբ,Աստծո կամոք,բարի մարդկանց աջակցության միջով վերադարձվի հերոսի տեսողությունը,Ալիկը որոշել է ամեն ինչ թողնել,ապրել անհոգ ու հանդարտ,նույնսիկ որոշել է ,որ պիտի սպասումներ,երազանքներ ու նպատակներ չունենա կյանքից,որոշել է՝,պիտի ապրի վայրկյանով օրով ու գնահատի այն ինչ այդժամ կունենա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *