26/09/2021
Հաղորդագրություններ էի ստանում, որ գիտեն մեր հասցեն և կվնասեն մեզ. Մարիամ Մելիքյանը՝ Թուրքիայում ապրելու մասին.

Հաղորդագրություններ էի ստանում, որ գիտեն մեր հասցեն և կվնասեն մեզ. Մարիամ Մելիքյանը՝ Թուրքիայում ապրելու մասին.

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, դեկտեմբերի 15-ին երկրորդ անգամ մայր է դարձել: Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամն ասել է, որ ծանր հղիություն է ունեցել, վարակվել կորոնավիրուսով հաղթահարել պատերազմական շրջանը: 

Դերասանուհին պատմել է, որ պատերազմական շրջանը շատ ծանր է եղել իր համար: «Ամուսինս հեռախոսս վերցրել էր որոշ ժամանակով, որպեսզի լուրերին չհետևեմ: Այդ շրջանում ևս երեխային կորցնելու վտանգ կար: Առաջնագծում հարազատներ, բարեկամներ ունեի, շատ էի անհանգստանում նրանց համար: Յուրաքանչյուր օր քնում էի աղոթքով, արթնանում հույսով, որ այդ ամենն ավարտվել է: Միլան զանգում էր հայրիկին, ասում էր, որ ծաղիկներ բերի ինձ համար, քանի որ ամբողջ օրը լացել եմ, նեղսրտել: Նրանք ամեն ինչ անում էին, որ ես ինձ լավ զգամ, բայց այդ օրերին իմ մասին չէի մտածում, վատ էի սնվում»,- պատմել է Մարիամը:

Քանի որ դերասանուհին ապրում է Թուրքիայում, Tert.am Life-ը հետաքրքրվել է՝ պատերազմի ընթացքում թուրքերն ինչպե՞ս են վերաբերվել իրեն: «Այդ ընթացքում տանից դուրս չեմ եկել, ամուսինս չէր թողնում, որ հայկական պետհամարանիշներով մեքենայով երթևեկեմ, լարվածություն կար: Ինստագրամի իմ էջում հրապարակումներ էի անում պատերազմի մասին, ինչից հետո կեղծ օգտատերերից հաղորդագրություններ էի ստանում, որ գիտեն մեր հասցեն և կվնասեն մեզ, թեև ինձ ոչնչով չեն կարողացել կանգնեցնել, վախ չունեի: Այդ սպառնալիքները պատերազմի ավարտից հետո այլևս չեղան: Պետք է նաև նշեմ, որ ինձ ծանոթ թուրքերը, հարևանները նորմալ էին վերաբերվում ինձ, հույս էին տալիս, ասում էին՝ հայերը քիչ են, բայց խելացի են, ուժեղ»,- ասել է դերասանուհին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *