28/01/2022
«Լուսավոր Հայաստանի» առաջարկին դեռեւս ոչ ոք չի արձագանքել

«Լուսավոր Հայաստանի» առաջարկին դեռեւս ոչ ոք չի արձագանքել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն օրերս փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծ է մշակել՝ նպատակ ունենալով վեր հանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների եւ պատերազմում կրած պարտության վերաբերյալ։ Փաստահավաք խմբում  ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցչով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցչով), ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը, ընդհանուր՝ 16 անդամ։

ԼՀԿ-ն դիմել է ՀՅԴ-ի, ՀՀԿ-ի եւ «Մենք» դաշինքի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ խորհրդարանական գործընկերներին, որ արձագանքեն։ Սակայն երեկվա դրությամբ դեռ ոչ ոք չէր արձագանքել։ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչեւ 10 ամիս ժամանակ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.