26/09/2021
ԼԳԲՏ համայնքը միանում է 16+ կուսակցությունների շարժմանը

ԼԳԲՏ համայնքը միանում է 16+ կուսակցությունների շարժմանը

Սիրելի հայրենակիցներ,
Գիտակցելով մեր հայրենիքի հանդեպ ունեցած խորը պարտավորվածությունը և ակատես լինելով, թե ինչպիսի անդունդի եզրին է հասել Հայաստանի Հանրապետությունը վերջին հասարակական-քաղաքական իրադարձությունների ժամանակ, Հայաստանի ԼԳԲՏ համայնքի անունից հայտարարում ենք Հայրենիքի փրկության համաժողովրդական շարժմանը միանալու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին։

Միաժամանակ կարծում ենք, որ իշխանությունը պետք է խաղաղ և անցնցում փոխանցվի ազգային համաձայնության կառավարությանը փորձառու քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ։

Այսուհետ մեր համայնքի ներկայացուցիչներին կոչ ենք անում միանալ խաղաղ անհնազանդության ակցիաներին և փողոցում մնալ այնքան ժամանակ մինչև դավաճանական իշխանությունները կհեռացվեն և կկասեցվի նրանց ազգագործան գործունեությունը։
Հայրենիքը փրկողը դու՛ ես։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *