28/01/2022
Ինչ գաղտնի ուղերձ էր թաքնված Ալիևի երեկվա ելույթի մեջ.. ինչ է պետք հասկանալ

Ինչ գաղտնի ուղերձ էր թաքնված Ալիևի երեկվա ելույթի մեջ.. ինչ է պետք հասկանալ

Երեկ՝ 2021 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահը 2020 թվականի ամփոփմանը վերաբերող իր ելույթում օգտագործել է ձևակերպումներ ու շեշտադրումներ, որոնք Ադրբեջանում հայատյաց քաղաքականության ու հայ ժողովրդի նկատմամբ թ շնամանքի կազմակերպված քարոզի մաս են:Խոսքը նաև վերաբերում է Արցախի մեկուսացմանը, դեպի Արցախ մարդասիրական օգնությունը խաթարելուն. սա իր հերթին ոտնահարում է միջազգային հանրահռչակ սկզբունքն առ այն, որ որևէ մեկը կամ որևէ մեկի իրավունք չպետք է անտեսվիանկախ տարածքի քաղաքական կարգավիճակից:Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի ելույթը պետք է դիտարկել այն համատեքստում, որ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատ երազմի ողջ ընթացքն ուղեկցվել է ադրբեջնական զինված ուժերի կողմից հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, սեփականության և միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների կոպիտ խախտումներով, հայկական խաղաղ բնակավայրերին զանգվածային ավե րածություններ պատճառելով: Նույնաբնույթ խախտումներ են արձանագրվել նաև այս պատ երազմից առաջ տարբեր ժամանակահատվածներում:Այս ելույթի ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է դիտարկել նաև այն դատապարտելի գործողությունների համատեքստում, որ վերջին օրերին կատարում են ադրբեջանցի զինվորականները մեր երկրի սահմանային բնակիչների ու, առհասարակ, մեր ժողովրդի նկատմամբ:Դա հստակ է երևում ընդամենը մի քանի օրինակով, որոնք բխում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին սահմանային բնակիչների հասցեագրած ա հազանգերից, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումից`

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.