16/10/2021
Ինչու գեներացվեց այսքան չարություն ու թշնամանք

Ինչու գեներացվեց այսքան չարություն ու թշնամանք

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր ով ինչպիսի կարծիք հայտնում է, արժանանում է «ստանդարտ» որակումների. այնպիսի տպավորություն է, որ մեր հասարակությունում կա՛մ «զոմբի» են, կա՛մ «5000 դրամանոց», կա՛մ «պիցցայակեր», էլ չենք խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները պաշտոնակռիվ են տալիս: Բոլորը՝ տասնյակ հազարավորներն անխտիր՝ եկեղեցու քահանայից սկսած՝ մինչեւ ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ կամ հայտնի դերասան:

Արդյունքում վերից վար կամ վարից վեր իսպառ բացակայում է որեւէ տեսակի դիսկուրս, որեւէ առողջ բանավեճ, կամ ընդհանրապես բանավեճ: Ամեն ինչ հանգում է «սամ դուռակ»-ի:

Բոլորը բոլորին հայհոյում են (որոշ կանայք՝ ամենաթունդը), բոլորը բոլորին անիծում են (որոշ տղամարդիկ՝ ամենաթունդը), բոլորը բոլորին ատում են: Ու ամենասարսափելին՝ բոլորն ուզում են բոլորին գնդակահարել կամ գոնե բանտարկել: Այնպես չէ, որ մեր հանրության մեջ չարություն ու ատելություն չի եղել, սակայն, հանուն արդարության, պետք է արձանագրենք, որ այդ ամենը ուժգնորեն գեներացվեց 2018 թվականի հայտնի դեպքերից հետո, երբ բաղձալի աթոռին հասավ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս իր թիմի հետ երկուսուկես տարի սփռել է միայն ատելություն, թշնամանք, այսօր էլ շարունակում է մաքսիմալ պառակտել ժողովրդին, միմյանց դեմ հանել, իր փոքրաթիվ «աջակիցների» միջոցով սպառնալիքներ հնչեցնել, մի խոսքով՝ խառնել ինչ հնարավոր է:

Արդյունքները երեւում էին դեռ 1-1,5 տարի առաջ, իսկ հիմա այդ ամենը հասել է ծայրահեղության գագաթնակետին: Մենք հիմա այս առումով այնպիսի մի վիհի առջեւ ենք, որ մի թեթեւ հրում է պետք անդունդում հայտնվելու համար: Իսկ իշխանական պատգամավորները շարունակում են խոսել «իմ ընտրողների» մասին (իրականում նրանցից ոչ ոք ընտրող չունի, միակը, որ ընտրող է ունեցել, Նիկոլ Փաշինյանն է), կարծես ոչինչ չի եղել, կարծես սովորական ներքաղաքական գործընթացներ են, չեն եղել հազարավոր զոհերը, տարածքային կորուստներն ու կապիտուլյացիան»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *