21/09/2021
Թեստ․ Ցանկանու՞մ Եք Նիկոլ Փաշինյանը Մնա ՀՀ Վարչապետի Պաշտոնում

Թեստ․ Ցանկանու՞մ Եք Նիկոլ Փաշինյանը Մնա ՀՀ Վարչապետի Պաշտոնում

Պրոյեկտիվ, անհատական թեստերը սկզբնապես նախատեսված են եղել կլինիկական հոգեբաններին օգնության համար բնավորության և հուզական խանգարումների ախտորոշման մեջ։ Պրոյեկտիվ գնահատման նպատակը անձի չգիտակցված կոնֆլիկտների, նրա վախերի և անհանգստության աղբյուրների բացահյտումն է։ «Պրոյեկտիվ մեթոդ» տերմինն առաջադրել է Լ. Ֆրանկը այն մեթոդների անվանման համար, որոնցում փորձարկվոեղին տալիս են անորոշ ազդակներ, որոնց բովանդակությունը չի ենթադրում հստակ, տվյալ մշակույթով պայմանավորված պատասխաններ։

Այսպիսի մեթոդները թույլ են տալիս մարդկանց անորոշ նյութի վրա պրոյեկտել իրենց հույզերը, պահանջմունքները, դիրքորոշումները։ Ենթադրվում է, որ թեստային ազդակներին տրված պատասխաններում հայտնաբերվում են անձի պաշտպանական մեխանիզմները, ճնշված իմպուլսները, «ներքին» ասպեկտները։

Պրոյեկտիվ բոլոր թեստերը առանձնանում են մի շարք կարևոր առանձնահատկություններով։ Բոլորը ներառում են անորոշ կամ չկառուցվածքավորված թեստային ազդակներ։ Հետազոտողը երբեք չի հաղորդում փորձարկվողին թեստավորման իրական նպատակների մասին՝ չնշելով նաև պատասխանների մեկնաբանման առանձնահատկությունները։

աղբյուր

Կարդացեք նաև

ՆՅՈՒ ՅՈՐՔ / ԺՆԵՎ, ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի, 2020 թ․ – Մինչ աշխարհը պատրաստվում է դպրոցների վերաբացմանը, ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման տվյալները վկայում են, որ 2019 թ․ աշխարհում դպրոցների 43 տոկոսը ձեռքերը օճառով լվանալու տարրական հարմարություններ չի ունեցել։ Մինչդեռ, սա՝ շարունակվող կորոնավիրուսային համավարակի օրերին,  դպրոցների անվտանգ գործունեության կարևորագույն նախապայմանն է։

«Աշխարհում, կորնավիրուսային համավարակով պայմանավորված, դպրոցների փակումը երեխաների կրթության և բարեկեցության համար աննախադեպ մարտահրավերներ է ստեղծել»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենտրիետա Ֆորը։ «Մենք պետք է առաջնահերթություն տանք երեխաների կրթությանը։ Սա նշանակում է անել հնարավորը դպրոցների անվտանգ վերաբացման համար, ապահովելով դպրոցներում սանիտարահիգիենիկ պայմաններ՝  ձեռքերի պատշաճ հիգիենա, մաքուր և խմելու ջուր»:

Ըստ զեկույցի, շուրջ 818 միլիոն երեխաների դպրոցներում լվացարաններ չկան, ինչը նրանց կորոնավիրուսով և այլ փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավելյալ ռիսկի է ենթարկում։ Այս երեխաների մեկ երրորդից ավելին (295 միլիոն) բնակվում են Սահարայի հատվածի աֆրիկյան երկրներում: Զարգացման ցածր ցուցանիշով երկրներում 10 դպրոցներից 7-ում չկան ձեռքերը լվանալու տարրական հարմարություններ:  Դպրոցների կեսը չունի սանհանգույց և խմելու ջուր։

Զեկույցն ընդգծում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ  ջանքեր գործադրող պետությունները, պետք է  հավասարակշռեն հանրային առողջապահական միջոցառումների  անհրաժեշտությունն ու դրանց հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքները: Լավագույնս փաստարկված է երեխաների անվտանգության, բարեկեցության և կրթության վրա դպրոցների երկարատև փակման բացասական ազդեցությունը:

«Ջուրը, սանիտարահիգիենիկ պայմանները խիստ կարևոր են վարակի կանխարգելման և վերահսկման արդյունավետության համար ամենուր, այդ թվում՝ դպրոցներում», – նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը: «Դպրոցների վերաբացումն ու անվտանգ գործունեությունը շարունակվող կորոնավիրուսային համավարակի պայմաններում, պետք է առաջնային լինի կառավարությունների ռազմավարությունում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *