26/10/2021
Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին. Նիկոլ Փաշինյան. politik.am

Զինվորների դիակները նախատոնական նվեր էին նրանց մայրերին. Նիկոլ Փաշինյան. politik.am

Իշխանափոխությունից հետո, երկրի ղեկը իրենց ձեռքում պահող քաղաքական թիմը հաճախ է թիրախավորում, այն լրատվամիջոցներին, որոնք պաշտանական քարոզչամեքենայի մաս չեն կազմում կամ լոյալ չեն նոր իշխանություններին:

Նորերն իհարկե նախկինների նման չեն և չեն փորձում լրագրողների բերանը փակել ծեծելով, ահաբեկելով: Նոր իշխանությունը փորձում է օրենսդրական փոփոխությունների ձևով լռեցնել լրատվամիջոցներին, իսկ մինչ փոփոխությունները կյանքի կկոչվեն, փորձում են քարոզչական դաշտում դիսկոնֆորտ ստեղծել ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցների համար:

Վերջին ավելի քան մեկուկես տարում մենք ականատեսն ենք եղել լրատվամիջոցների դեմ կազմակերպված արշավների, որոնց միջոցով փորձում են թիրախավորել , խմբավորել լրատվամիջոցներին: Որպեսզի իշխանությունների սազի տակ չպարողներին առավել մեծ տհաճություն պատճառեն, նրանց անվանում ենք ֆեյքնյուզ, էթիկա չունեցող լրատվամիջոց կամ որ իշխանությունների ամենասիրելի բոնորոշումն է լրատվական աղբանոց:

Փաշինյանի քաղաքական թիմում նախկին լրագրողները շատ են, ավելին, վարչապետն ինքն էլ նախկին լրագրող է: Ու եթե նրանք խոսում են լրագրողական էթիկայից կամ լրատվական աղբից, ապա վստահաբար պետք է լրագրողական անբասիր անցյալ ունեցած լինեն: Բայց իրականությունը բոլորովին այլ բանի մասին է վկայում:

Տարիներ շարունակ Փաշինյանի ղեկավարած լրատվամիջոցները ամենակեղտոտ լրատվությունն են մատուցել հանրությանը: Փաշինյանի լրատվամիջոցների և անձամբ իր համար քաղաքական դիվիդենտ շահելու և իշխանություններին քննադատող ևս մեկ հոդված գրելու համար հարմար առիթ է եղել անգամ զինվորի ինքնասպանությունը:

Որպեսզի քննարկումը առարկայական լինի, բերենք կոնկրետ օրինակ: 1999 թ․ ապրլի 7-ին Նիկոլ Փաշինյանի խմբագրությամբ հրատարակվող «Օրագիր» օրաթերթը՝ «Բանակը նվեր մատուցեց զինվորների մայրերին» վերտառությամբ հոդվածում, անդրադարձ է կատարում Արցախի բանակում տեղի ունեցած մի քանի ինքնասպանության դեպքի և զորամասերից Հայաստանի տարբեր բնակավայրեր տեղափոխված զինվորների դիակները համարում նախատոնական նվեր զինվորների մայրերին. «Վերջին օրերին ևս մի քանի դիակ ստացան զինվորների ծնողները: Քելբաջարից: Սա բանակի նախընտրական նվերն էր երևի, մայրության և գեղեցկության տոնի առթիվ»,-գրում է հոդվածագիր Նիկոլ Փաշինյանը:

Սա Փաշինյանի և իր բազմաթիվ լրագրող թիմակցիների իրական նկարագիրն է: Ահա սա է իրենց պատկերացրած էթիկական լրագրությունը: Նրանց համար անգամ զինվորների մահը եղել է գործիք՝ իրենց նպատակների իրագործման ճանապարհին:

Փաշինյանն ու իր թիմը առնվազն բարոյական իրավունք չունենք քննադատել այսօրվա լրագրողներին, ովքեր ճիշտ է անսխալական չեն և ունեն բազմաթիվ թերություններ, բայց վստահաբար այնքան հատակում չեն, որ զինվորի մասը ներկայացնեն, որպես նվեր ծնողներին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *