26/09/2021
Բոլորին տրվել է հնարավորություն հրապարակային հայտարարությամբ մաքրել իրենց անունը դավաճանի արյունոտ գործերից. ոմանք օգտվեցին այդ հնարավորությունից, ոմանք էլ գերադասեցին շարունակել ստանալ պատգամավորական աշխատավարձը, պարգևավճարները». Նարեկ Մալյան

Բոլորին տրվել է հնարավորություն հրապարակային հայտարարությամբ մաքրել իրենց անունը դավաճանի արյունոտ գործերից. ոմանք օգտվեցին այդ հնարավորությունից, ոմանք էլ գերադասեցին շարունակել ստանալ պատգամավորական աշխատավարձը, պարգևավճարները». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից.

«Սա իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ում քաղաքացիները հարվածել են ձվերով: Եկեք միասին հասկանանք օրինաչափ է նման վերաբերմունքը Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ: Նախ սկսենք նրանից, որ այն ամենը ինչ կատարվում է և կատարվելու է Սիսակ Գաբրիելյանի և մյուս իմքայլականների նկատմամբ Սիսակ Գաբրիելյանը և մյուսները իրենց հոժար կամքով են ընտրել:

Ունե՞ր արդյոք Սիսակ Գաբրիելյանը դավաճանությանը մասնակից չդառնալու հնարավորություն: Այո, ուներ: Բոլորին տրվել է հնարավորություն հրապարակային հայտարարությամբ մաքրել իրենց անունը դավաճանի արյունոտ գործերից: Ոմանք օգտվեցին այդ հնարավորությունից, ոմանք՝ օրինակ Սիսակ Գաբրիելյանը գերադասեց շարունակել ստանալ պատգամավորական աշխատավարձը, պարգևավճարները…

և որպես բոնուս Սիսակ Գաբրիելյանը այդ ամենի փոխարեն իր հոժար կամքով համաձայնվեց, որ խաբված, դավաճանված, հայրենազրկված, զավակներ կորցրած քաղաքացիները երբեմն հայհոյեն իր ընտանիքի անդամներին և ձվերով խփեն, առայժմ ձվերով…

Հ.Գ., որպեսզի իրավապահները ևս մեկ անգամ ինձ անիմաստ չկանչեն, ասեմ, որ այս գրառման մեջ սպառնալիք չկա, փոխարենը կա իրավիճակի սթափ վերլուծություն»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *