16/10/2021
Արմավիրի մարզում մահացել է ամենատարեց «օրենքով գողը» Լուսանկար

Արմավիրի մարզում մահացել է ամենատարեց «օրենքով գողը» Լուսանկար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 5-ին, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում հանկարծամահ է եղել «օրենքով գող», 85-ամյա Վանիկ Տեր-Պողոսյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա «օրենքով գող» է թագադրվել 1960 թ-ին՝ 23 տարեկանում: 

Քրեական ողջ կյանքի ընթացքում Վ. Տեր-Պողոսյանը ազատազրկման է դատապարտվել է 9 անգամ, ընդ որում՝ երկու անգամ 12 տարվա ազատազրկման: Նրա ամենամեղմ պատժաչափը եղել է 3 ամիսը: Վերջին անգամ «օրենքով գողը» ձերբակալվել է 2008թ-ին՝ Մոսկվայում:

Նա համարվում էր ամենատարեց «օրենքով գողը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *