27/10/2021
Այս երկվորյակները ծնվել են մաշկի տարբեր գույներով․Բայց առավել հետաքրքիր է՝ ինչ տեսք ունեն նրանք՝ 18 տարի անց

Այս երկվորյակները ծնվել են մաշկի տարբեր գույներով․Բայց առավել հետաքրքիր է՝ ինչ տեսք ունեն նրանք՝ 18 տարի անց

Անգլուհի Դոնա Այմլերը հեծկլտաց, երբ իմացավ, որ երկվորյակներ է ունենալու։ Բայց ծննդաբերությունից հետո նրան նոր արցունքներ էին սպասում․ նոր լույս աշխարհ եկած Լյուսին շիկահեր էր, կապույտաչյա և պեպենոտվելու հակված գունատ մաշկով։ Մինչդեռ Մարիան մուգ մաշկ ուներ, դարչնագույն աչքեր ու սև գանգուրներ։ Երկվորյակների մայրը՝ Դոնան, մուլատուհի է, հայրը՝ սպիտակամորթ։


Գլոսթերցի ամուսինները զարմացել էին, որ իրենց աղջիկները տարբեր մաշկի գույն ունեին։ Սակայն երբ 2015-ին լրացավ երկվորյակ քույրերի 18 տարեկանը, պարզվեց, որ տարբերություններն ավելի արմատական են։ Մարիան ու Լյուսին, որ բոլորովին նման չեն իրար, այժմ մտերիմ ընկերուհիներ են։ Մարդիկ դժվարությամբ են հավատում, որ նրանք քույրեր են, այն էլ՝ երկվորյակ և սկզբում դա որպես կատակ են ընկալում։

Ցավոք այդ տարբերությունը նրանց համար նոր փորձություններ ու խոչընդոտներ ստեղծեց դպրոցում։ Աղջիկներին ծաղրում էին։ «Նրանց թվում էր՝ ինձ որդեգրել են։ Ինձ «Ուրվական» էին ասում»,-արցունքն աչքերին պատմում է Լյուսին։ Մինչ Լյուսին հանդուրժում էր ծաղրուծանակը, Մարիան երազում էր գոնե մի քիչ նմանվել քրոջը։ «Առաջ ես էլ էի էսպես լացում։ Հիմա էլ եմ ատում իմ գանգուր մազերը»,- ասում է Մարիան ու զմայլվում քրոջ շեկ մազափնջերով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *