26/09/2021
Ալեն Սիմոնյանը պարզաբանել է՝ ինչու Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը

Ալեն Սիմոնյանը պարզաբանել է՝ ինչու Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը

Այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ի օգնությանը չի դիմել պատերազմի ժամանակ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց՝ ՀԱՊԿ-ին Հայաստանը անդամակցում է իր սահմաններով:

«ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը ԼՂ Սահմանադրության մեջ ամրագրված է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղ: Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ գործընկերական հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք, որովհետև, կրկնում եմ՝ ՀՀ-ն է անդամակցում, այլ ոչ թե Արցախի Հանրապետությունը: Դա հասարակ, պարզ տրամաբանություն է: Իսկ երբ եղել է միջադեպ Հայաստանի հետ կապված, դիմվել է, նաև ես եմ դիմել ՀԱՊԿ-ի հավաքի ժամանակ և խնդրել միջամտություն, որից հետո նաև Ռուսաստանի մեր գործընկերոջ կողմից, ՌԴ Պետդումայի ղեկավարի՝ Վոլոդինի կողմից նաև եղել է դիմում, մնացածը, կարծում եմ, արդեն իսկ հասկանալի է»,- պարզաբանեց Սիմոնյանը:

Նա նաև որոշ մանրամասներ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ հրադադարից առաջ Մոսկվա կատարած այցից:Սիմոնյանի խոսքով՝ իրենք հանդիպումներ են ունեցել Պետդումայի, Դաշնային խորհրդի անդամների հետ, քննարկվել է իրավիճակը և «հնարավոր քայլերը՝ իրավիճակին շուտափույթ լուծում տալու համար»:«Այդ հանդիպումները եղել են շատ ինտենսիվ, հանդիպումներ են եղել նաև լրագրողների հետ»,- տեղեկացրեց Սիմոնյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *